azatutyun.am: Անկարայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությունը։
«Այս երակողմ ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարբեր նախագծերի իրականացմանը՝ ի շահ ավելի լայն տարածաշրջանի», - Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։
Հանդիպման հստակ օրը Բոճորիշվիլին չի նշել։
Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:
comment.count (0)