«Քանի դեռ շատ ուշ չէ». հայկական մի շարք կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը
 |aravot.am|
13:34 - 27 փետրվարի, 2025

«Քանի դեռ շատ ուշ չէ». հայկական մի շարք կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը |aravot.am|

aravot.am: Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել`

  • Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար
  • Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
  • Դատական վարույթներում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովել՝ թողնելով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։
  • Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։                                                             

Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել