factor.am: Բաքվի զինվորական դատարանում Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով այսօրվա դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր ցուցմունքում ասել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ինքն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղից տարվել են պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան, որից հետո, իբր, իրեն թարգմանիչ և պաշտպան է տրամադրվել։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանին խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ ցուցմունքները պատրաստելու համար։ Դատարանը քննել է նրա միջնորդությունը։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
«Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես չեմ քարոզել ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)