«Լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին»․ Ալիևը բողոքել է ԵՄ դիտորդներց և ՀՀ սպառազինումից
 |factor.am|
12:45 - 13 մարտի, 2025

«Լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին»․ Ալիևը բողոքել է ԵՄ դիտորդներց և ՀՀ սպառազինումից |factor.am|

factor.am: Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։  Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

«Թերևս, այսօր դրանք այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- ասել է նա։

Բացի այդ, Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին՝ հայտարարելով, թե այն, իբր, Եվրամիության հետախուզական առաքելությունն է։

«Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր՝ մեզ մոտ անցնելու համար: Մենք ունենք բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել