Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին |aysor.am|
08:28 - 13 սեպտեմբերի, 2019

Հիմնադրամից փոխհատուցում կտրվի նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին |aysor.am|

aysor.am։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի շատ հստակ քաղաքականություն, այն է՝ հնարավորութունների մեծացմանը զուգահեռ փորձել մի քանի տարի հետ գնալ, որպեսզի հայրենիքի համար զոհված և հաշմված մեր բոլոր զինծառայողների հնարավորությունները հավասարվեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Բայց ինչքան էլ մենք շատ ուզենք դա անել, ցավոք, առայժմ հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով և օրենքի սահմաններում։ Եթե մենք մոտենալու ենք ներքին շեմին, (իսկ մեզ համար շատ սկզբունքային է, որ հասնենք 1992 թվական), հասկանալի է, որ այդ դեպքում ունենալու ենք բավական մեծ թիվ։ Դրա համար համապատասխան գումար, բնականաբար, պետք է լինի։ Պետք է փորձենք խելամիտ առաջ շարժվել», - ասաց բանախոսը։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը հիմնադրամի գործունեության մասով նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Այն թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում, այլ նաև ոչ առաջնագծում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին։

«Մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքի ընդունումնից հետո կհայտնվեն ցուցակներում», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել