Չունենք հրադադարի խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ. ՊՆ խոսնակ |aysor.am|
08:55 - 13 սեպտեմբերի, 2019

Չունենք հրադադարի խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ. ՊՆ խոսնակ |aysor.am|

aysor.am։ Հաստատում եմ Տավուշում երեկ տեղի ունեցած դեպքը. ինքնսպանություն է կատարել պայմանագրային զինծառայող, 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Ներկարարյանը։ Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը. այլ մանրամասներ չեմ կարող ասել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերին, բանախոսը նկատեց՝ գրեթե չկա օր, որ այդպիսիք չլինեն։

«Վերջին շրջանում, բարեբախտաբար, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ։ Օրական մեկ-երկու տասնյակ դեպքերը, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երևույթ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել