Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի. Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին և ապահովել առաքելության անդամների անվտանգությունը
07:40 - 17 սեպտեմբերի, 2019

Վաղը ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի. Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին և ապահովել առաքելության անդամների անվտանգությունը

Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել