Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տրամադրվել է շուրջ 750 մլն դրամ աջակցություն, արտահանվել է 7.5 մլն լիտր |armenpress.am|
11:21 - 11 հունիսի, 2025

Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տրամադրվել է շուրջ 750 մլն դրամ աջակցություն, արտահանվել է 7.5 մլն լիտր |armenpress.am|

armenpress.am: Պետությունը 2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ: 

Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:

««Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 մլն դրամ ծավալով աջակցություն: Դրա արդյունքում արտահանվել է շուրջ 7.5 մլն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,-ասաց փոխնախարարը:

Կառավարությունը «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը» հաստատել էր նախորդ տարի: Դրանով նախատեսված էր կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել