Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|
05:36 - 23 հոկտեմբերի, 2019

Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին |tert.am|

tert.am: Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են 6 ժամ 20 րոպե:

Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը:

«Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել