Ուսանողների կրթաթոշակը բարձրացնելու նախագիծը չի անցել ԱԺ օրակարգ |panarmenian.net|
08:48 - 22 հոկտեմբերի, 2019

Ուսանողների կրթաթոշակը բարձրացնելու նախագիծը չի անցել ԱԺ օրակարգ |panarmenian.net|

panarmenian.net: Ուսանողների կրթաթոշակի զգալի բարձրացում նախատեսող նախագիծը չի մտել ԱԺ օրակարգ: Քվեարկության արդյունքում այն չի դրվի քննարկման:

Նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ըստ նախագծի, նախատեսվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20,000 և 30,000 դրամի։

ԱԺ մեծմասնությունը դեմ է քվեարկել առաջարկին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ բարձրացնելու դեպքում պետական բյուջեից 1,9 միլիարդ դրամի փոխարեն հարկ կլինի փոխանցել մոտ 10 մլրդ դրամ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր ևս չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել