Աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների թիվը
08:18 - 18 հոկտեմբերի, 2019

Աշխատանքային խումբն առաջարկում է նվազեցնել կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների թիվը

Այսօր Ազգային ժողովում ընթանում են «Կուսակցությունների մասին» օրենքի խորհրդարանական լսումները, որի ընթացքում սահմանադրագետ Արմեն Մազմանյանը ներկայացրեց այսօրենքի բարեփոխումների հայեցակարգը.

«1․ Կուսակցությունների և կուսակցական համակարգերի ինստիտուցոնալացումը։ Սա առաջին խնդիրներից մեկն է կուսակցություննեևի զարգացման, կուսակցական համակարգի զարգացամանն ուղղված միջոցառումներ։

2. Բազմակուսակցական համակարգի և գաղափարական բազմակարծության պատշաճ իրացումը Հայաստանում։

3․ Կուսակցությունների ֆինանսավորումների թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը։ Կուսակցական ֆինանսների նկատմամաբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսնկերի նվազումը և քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցության գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազումը։

4․ Կուսակցական գործունեության ներառականության զարգացումը։

Աշխատանքային խմբին ուղղված առաջարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են.

1․ Անդամների պահանջված թիվը կուսակցության գրանցման համար օրենքով նախատեսված է 800։ Առաջարկության մեջ ասվում է՝ կուսակցության անդամների նվազագույն թիվը դարձնել 300։

2․ Տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջն է։ Կուսակցություններից պահանջվում է տարածքային ստորաբաժանումների գրանցված վիճակում ունենալ Երևանում և մարզերի ¼-ում։ Աշխատանքային խումբը հանգել է այն եզրակացության, որ միգուցե այս պահանջը այդքան ակտուալ չէ՝ հաշվի առնելով ժամանակակից հաղորդակցման միջոցները։

3․ Առաջարկություն է արվում, որ որպես պետական աջակցության միջոց հատկապես ԱԺ ներկայացված կուսակցություններին ամեն մարզում կառավարությունը տրամադրի գրասենյակ ԱԺ գործունեության ընթացքում։ Սա չի վերաբերում «Կուսակցությունների մասին» օրենքի այն կետին, որով սահմանվում է յուրաքանչյուր կուսակցության ՏԻՄ-ի կողմից տրամադրել տարածք՝ հանդիպումներ իրականացնելու համար։ Խոսքը վերաբերում է ԱԺ ներկայացված կուսակցություններին։

Կուսակցությունների կասեցման վերաբերյալ դրույթներ.

1․ Գործող օրենքի համաձայն այդ դրույթներն են ՝օրենքի կոպիտ խախտման հիմքով կուսակցությունների կասեցումը, համապետական երկու և ավելի ընտրությունների չմասնակցելու պատճառով։ Աշխատանքային խումբը գտավ, որ առաջին կետում նշված օրենքի կոպիտ խախտման հասկացությունը բավական լայն է, և պրակտիկայում սա կարող է օգտագործվել որպես մահակ կուսակցությւոնների դեմ։ Մեր փորձագիտական խումբը ստանձնել է այս սահմանումը շտկել և տալ կոպիտ խախտման հիմնավորած սահմանումներ։

2․ Երկու և ավելի ընտրություններին չմասնակցելու պատճառով կուսակցության կասեցման դրույթը պետք է ընդհանրապես հանել օրենքից, աշխատանքային խումբը այս որոշմանն է եկել գրեթե միաձայն։

Կուսակցությունների ներքին ընթացակարգերի վերաբերյալ.

Կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան իրենց ներքին կառուցվածքը, գործառույթները հնարավորինս իրենց հայեցողությամբ կարողանան որոշել։
Գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունն ունենա ղեկավար մարմին՝ համագումար, որը կարող է նիստեր գումարել 4 տարին մեկ անգամ։

Եվ երկրորդ պահանջվող ղեկավար մարմինը, այսպես կոչված, մշտապես գործող ղեկավար՝ գործադիր մարմինն է։ Այդ մարմինը կարող է լինել և՛ կոլեգիալ և՛ միանձնյա։ Որպեսզի ղեկավար մարմնում անպայման ունենաք կոլեգիալ մարմին, մենք նախատեսել ենք, որ կուսակցությունները պետք է ունենան կոլոգիալ ղեկավար մարմին (խորհուրդ)։
Այս մարմինը օղակ կսետղծի գործադիր և ղեկավար մարմնի միջև և ղեկավար մարմնի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի։

Կուսակցությունների ներառականության խնդիրը.

Կուսակցություններում գերակշռում են որոշակի խմբերի ներկայացուցիչներ, բայց դա նաև պետք է վերաբերի ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցողների և այլ խմբերի քաղաքական ներգրավվածությանը։

1․ Պետք է պարտադիր ընդգրկել դրույթներ, թե տվյալ կուսակցությունը ինչպես է պատրաստվում դառնալ ավելի ներառական և այդ դրույթները պետք է ամրագրվեն կուսակցության կանոնադրության մեջ։

2․ Խորհուրդը, որը պետք է լինի կոլեգիալ մարմնում, պետք է ունենա նվազագույնը 5 անդամ, և պետք է պահանջվի, որ խորհրդի կազմում ոչ մի սեռի ներգրավվածություն չգերազանցի 70 տոկոսը։

Կուսակցությունների ֆինանսավորման դրույթներ.

1․ Կուսակցությունների ֆինանասավորման գործընթացում պետք է լինի պետական աջակցության հիմնահարցը։ Ներկայումս նախատեսված պետական աջակցությւոնը բավարար չէ, և աշխատանքային խումբը առաջարկել է ավելացնել պետական աջակցության ծավալը և իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմը, որով դրանք կստանան պետական աջակցությւուն։

2․ Նվիրատվությունների վերաբերյալ առաջարկություններից մեկը եղել է այն, որ պետք է ընդհանրապես նվիրատվությունները թույլատրվեն միայն ֆիզիկական անձանց կողմից, նվազեցվեն իրավաբանական անձանց կողմից տրամադրվող նվիրատվությունները։ Պետք է բացառվեն բոլոր կանխիկ նվիրատվությունները։

3․ Կուսակցական ֆինանսներից ընդհանրապես պետք է բացառել կուսակցությունների ձեռնարկատիրական հնարավորությունը։ Կուսակցություններին չթույլատրել իրականացնել ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի ձեռնարկատիրական գործունեություն։ Պետք է մասնակի բացառություն սահմանվի հրատարկչական գործունեության կամ ԶԼՄ-ների որոշակի գործունեության նկատմամբ միայն ոչ առևտրային եղանակի դեպքում։

Շատ կարևոր է Կուսակցությունների և ընտրարշավների ֆինանսների նկատմամբ վերահսկողության հարցը։ Այս պահին այդ վերահսկողությունն իրականցվում է ԿԸՀ-ի կողմից ընտրված մարմինը, սակայն աշխատանքային խումբը կարծում է, որ պետք է խումբն ունենա առավել շատ ազատություն, և հնարավորություն տրվի այն զարգացնելու։ Որոշակի պահի այս վերահսկող օղակի գործառույթը անհրաժեշտ է, որ մարմինն առանձնացվի ԿԸՀ-ից։ Այս հարցը դեռ պետք է մանրամասն քննարկել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել