Կգնանք ոչ թե հարկի, այլ՝ հարկման բազան նվազեցնելու ճանապարհով. Բաբկեն Թունյան |aysor.am|
07:35 - 22 հոկտեմբերի, 2019

Կգնանք ոչ թե հարկի, այլ՝ հարկման բազան նվազեցնելու ճանապարհով. Բաբկեն Թունյան |aysor.am|

aysor.am: Եկամտային հարկի հետվերադարձի արտոնությունների մասին խոսելն ականջահաճո է, սակայն հնչած հիմնավորումներն այդքան էլ միանշանակ չեն, ԱԺ նիստի ժամանակ այսօր ասաց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ հանրության մոտ կարող է թյուր կարծիք ձևավորվել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ցանկանում է մարդկանց լավություն անել՝ համապատասխան օրենքում սահմանափակումները չեղարկելով, իսկ իշխանությունը դրան դեմ է։

«Երբ ներդնենք եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը, մենք կգնանք այն ճանապարհով, որ կնվազեցնենք ոչ թե հարկը, այլ հարկման բազան», - ասաց պատգամավորը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ Հարկային օրենսգրքում առկա որոշ սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին սեփական աշխատավարձով հիպոտեկային վարկերը հաշվանցել իրենց եկամտային հարկերից։

«Սահմանափակումները խնդիրներ առաջացնում են նաև կառուցապատողների համար, երբ ճարտարապետական հարցեր են առաջանում։ Հասկանալով, որ կան սահմանափակումներ՝ նրանք սկսում են լուծումներ գտնել, որոնք ամենալավը չեն», - ընդգծեց նա։

Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին նկատեց, որ եթե օրենքում սահմանափակումներ չլինեն, շուտով պետական բյուջեի միջոցները չեն բավարարի եկամտային հարկը վերադարձնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել