ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ՄԽ-ն հայտարարություն է տարածել |tert.am|
06:37 - 26 սեպտեմբերի, 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ՄԽ-ն հայտարարություն է տարածել |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը) առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած միասնական հանդիպումից հետո իրենց գործունեության վերաբերյալ` ներառյալ վերջերս Փարիզում և Ժնևում ունեցած խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Համանախագահները նշել են ամառվա ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված կողմերի ջանքերի դրական արդյունքները` խորը ափսոսանք հայտնելով վերջին դժբախտ պատահարի առնչությամբ:

Համանախագահներն ու նախարարները քննարկել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը և առարկայական քննարկումների համար նպաստավոր մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել