Ձեռք է բերվում լավագույն զինամթերքը, եւ կապ չունի, թե որ երկրից է ձեռք բերվում. Դավիթ Տոնոյան |lragir.am|
09:52 - 20 սեպտեմբերի, 2019

Ձեռք է բերվում լավագույն զինամթերքը, եւ կապ չունի, թե որ երկրից է ձեռք բերվում. Դավիթ Տոնոյան |lragir.am|

lragir.am։ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողները հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է առաջիկայում փոխվի Ռուսաստանի գլխավոր դերը Հայաստանին զենք մատակարարելու առումով: «Ոչ մի բան բացառել չի կարելի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

«Ես մի քանի անգամ դրան անդրադարձել եմ, այսօր ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով: Եվ կապ չունի, թե որ երկրից է դա ձեռք բերվում: Եվ պետք է հաշվի առնել, որ Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներում տարբեր երկրներ ունեն իրենց ներքին սահմանափակումները»,- հավելեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել