Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքին |armenpress.am|
08:01 - 21 սեպտեմբերի, 2019

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

«Դեպքը մեր վերահսկողության տակ է. սպան գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ինքը և Կառավարության բոլոր անդամներն անպայման հետևողական են լինելու դեպքի բացահայտման հարցում:

«Ռազմական ոստիկանությունն էլ, քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել