Երևան է հասել ևս 5 նոր աղբատար մեքենա
11:09 - 03 հոկտեմբերի, 2019

Երևան է հասել ևս 5 նոր աղբատար մեքենա

Երևան է հասել ևս 5 նոր աղբատար ավտոմեքենա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։ Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։

Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաև փողոցները մաքրող և լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը»,-ասվում է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել