Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ
09:23 - 05 հունիսի, 2019

Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին եւ օրենսդիրների փոխայցերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը ներկայացրել է նորընտիր ՀՀ Ազգային ժողովի օրակարգն ու առաջնահերթությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել