Թրամփը Չինաստանին օգնություն է առաջարկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում |news.am|
17:00 - 27 հունվարի, 2020

Թրամփը Չինաստանին օգնություն է առաջարկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում |news.am|

news.am:  ԱՄՆ-ն եւ Չինաստանը սերտորեն շփվում են՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք շատ սերտորեն շփվում ենք Չինաստանի հետ վիրուսի առիթով: ԱՄՆ-ում գրանցվել են քիչ դեպքեր, սակայն մենք զգույշ ենք: Մենք Չինաստանին եւ նախագահ Սի Ցզինփինին ցանկացած օգնություն ենք առաջարկում: Մենք ականավոր փորձագետներ ունենք»,- գրել է նա Twitter-ում:


Նշենք, որ վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել