Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է կա՛մ մատակարարել F-35 կործանիչները, կա՛մ վերադարձնել Թուրքիայի գումարները |tert.am|
13:44 - 29 հունվարի, 2020

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է կա՛մ մատակարարել F-35 կործանիչները, կա՛մ վերադարձնել Թուրքիայի գումարները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչները կմատակարարվեն Թուրքիա, հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի վերադարձնել Թուրքիայի կողմից կործանիչների համար վճարված գումարները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«ԱՄՆ-ը կա՛մ կմատակարարի մեզ ինքնաթիռները, կա՛մ կվերադարձնի գումարները: Իսկ եթե ո՛չ այս, ո՛չ այն տարբերակը, ապա մենք ուրիշ տեղից կգնենք: Ինքներս կպատրաստենք»,-տեղեկացրել է Էրդողանը լրագրողներին:

С-400 ռուսական համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է 2019 թվականի ամռանը և պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն հրաժարվի F-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել