Էրդողանը ժամանել է Կիև և «Փա՛ռք Ուկրաինային» արտահայտությամբ ողջունել պատվո պահակախմբին |tert.am|
13:19 - 03 փետրվարի, 2020

Էրդողանը ժամանել է Կիև և «Փա՛ռք Ուկրաինային» արտահայտությամբ ողջունել պատվո պահակախմբին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը «Փա՛ռք Ուկրաինային» խոսքերով է ողջունել զինվորական պատվո պահակախմբին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Իր հերթին, պահակախումբը Թուրքիայի նախագահին պատասխանել է «Հերոսների՛ն փառք» բառերով:

Ապա Զելենսկին ու Էրդողանն ուղևորվել են արարողակարգային դահլիճ, որտեղ սկսվել են բանակցությունները: Բանակցություններից հետո նախագահները ծրագրում են ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել