Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին
19:18 - 14 փետրվարի, 2020

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են ԵԱՏՀ խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները, հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել