Կիևը և Թեհրանը դեռ քննարկում են ուկրաինական «Բոինգի» սև արկղերի վերծանման հարցը |azatutyun.am|
16:26 - 15 փետրվարի, 2020

Կիևը և Թեհրանը դեռ քննարկում են ուկրաինական «Բոինգի» սև արկղերի վերծանման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան այժմ քննարկում է Իրանի հետ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու «Միջազգային ուկրաինական ավիաուղիների» հունվարի 8-ին կործանված «Բոինգի» սև արկղերի վերծանումը», - այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:

Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ քննարկվող տարբերակներից մեկը «սև արկղերը» Ֆրանսիայում վերծանելու հնարավորությունն է:

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իրանցի մասնագետները ի վիճակի չեն միայնակ վերծանել «սև արկղերը»:

«Դրա համար համապատասխան ծրագրային ապահովում, փորձ և բավարար գիտելիքներ են անհրաժեշտ», - նշել է Զարիֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել