Ռուբեն Ռուբինյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր
19:13 - 18 փետրվարի, 2020

Ռուբեն Ռուբինյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական փոխգործակցության հարցեր

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը եւ այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել