ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը
19:49 - 18 փետրվարի, 2020

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:

Տոյվո Կլաարը իր հերթին նշել է, որ Եվրամիությունը ամբողջությամբ աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացման գործում:    

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել