Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են |tert.am|
17:03 - 23 փետրվարի, 2020

Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են |tert.am|

tert.am: tert.am: Թաիլանդում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներից 21-ը, որոնք բուժում են անցել և շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, արդեն ամբողջությամբ ապաքինվել են։ Այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի առողջապահության նախարարության մշտական քարտուղարը:

«COVID-19 տեսակի վիրուսով վարակված և մեր հիվանդանոցներում բուժում ստացող 35 մարդուց 21-ն ամբողջովին ապաքինվել են: Նրանք արդեն տուն են վերադարձել»,- ասել է քարտուղարը՝ հավելելով, որ դեռ 14 հիվանդ ունեն, որոնք շարունակում են բուժումը:

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման համար հետազոտություն անցնող մեկուսացված հիվանդների թվաքանակը կիրակի օրվա դրությամբ կազմում է 1355 մարդ:

 Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին տեղյակ են պահել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 2442 մարդ, ավելի քան 22 800-ն ապաքինվել են: Հիվանդությունը տարածվել է ևս 26 երկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել