Երեկ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ են բացել ՀՀ ԶՈւ-ի մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան
11:26 - 24 փետրվարի, 2020

Երեկ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ են բացել ՀՀ ԶՈւ-ի մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-ի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-ի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել