Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը |aliq.ge|
11:32 - 24 փետրվարի, 2020

Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը կդադարեցվի, ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել Վրաստանի տարածք, որպեսզի այստեղ գտնվող իրանցիները վերադառնալու հնարավորություն ունենան:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի հետ սահմանն արդեն փակել են Հայաստանը, Թուրքիան, Պակիստանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել