Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի 35 քաղաքացի
 |factor.am|
14:15 - 24 փետրվարի, 2020

Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի 35 քաղաքացի |factor.am|

factor.am: Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ՝ տեղեկատվական աջակցություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ Իրանում Հայաստանի դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Դեսպանությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել