ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ |armenpress.am|
17:05 - 25 փետրվարի, 2020

ԵՄ-ի երկրներն իրավունք ունեն դադարեցնել Շենգենի գործողությունը կորոնավիրուսի պատճառով. ԵՀ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:

«Սակայն, Եվրահանձնաժողովի տեսակետով, ցանկացած նման գործողություն պետք Է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք Է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել