Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|
12:03 - 27 փետրվարի, 2020

Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց այն արտոնությունները, որոնք նորից ստանում է Հայաստանը։ Նա նշեց, որ վարչապետի ղեկավարած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ համատեքստում 647 ապրանքի գծով արտոնություն կտրվի Հայաստանին։

Բանն այն է, որ Հայաստանը նախորդ 5 տարիների ընթացքում արտոնության միջոցով ապրանքները ներմուծում էր ցածր մաքսատուրքերով։ Հիմա այդ ապրանքների թիվը կրճատվում է, սակայն 647 ապրանք, այնուամենայնիվ, այս տարի ևս կներմուծվի ցածր մաքսային վճարով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն մեքենաների վրա չի տարածվում այս արտոնությունը։ Գրիգորյանը բացատրեց, որ հիմնականում խոսքը մսի, կարագի, թանկարժեք մետաղների, դեղորայքի և դրա հումքի, քարերի և նմանատիպ այլ ապրանքների մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրա արդյունքում քաղաքացիները մոտ 30 միլիոն դոլար կխնայեն։

Կառավարությունը հաստատեց այդ նախագիծը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել