armenpress.am: Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց Է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը: Համապատասխան հայտարարությունը մարտի 2-ին արել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն:
«Եվրահանձնաժողովը հրապարակել Է Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված Է, թե երկու երկրներն Էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականը,» -հայտարարել Է նա, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)