ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|
09:13 - 04 մարտի, 2020

ԵԽ-ի պատգամավորները Բելառուսում են. չեղարկված հանդիպումներ եւ բողոք ԲելԱԷԿ-ի գործարկման դեմ |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Բելառուսում է, նախատեսված է, որ երկրում նրանք մնալու էին այս ամբողջ շաբաթվա ընթացքում: ԵԽ-ի անդամները Մինսկ էին մեկնել՝ երկրում տիրող իրավիճակին, համագործակցության հեռանկարներին եւ առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այցն առանց սկանդալների չի անցել:

Նախ՝ բելառուս պատգամավորների հետ հանդիպումը չեղարկվել է ամենավերջին րոպեին, քանի որ ԵԽ-ն լեգիտիմ չի համարում Բելառուսի խորհրդարանը: 

Առանց այս հանդիպման էլ, ԵԽ-ի պատվիրակների օրակարգը բավեկան հագեցած է:  Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրապառլամենտի պատվիրակության ղեկավարների տեղակալներ Վալդեմար Տոմաշեւսկու (Լիտվա) եւ Կարին Կարլսբրոյի (Շվեդիա), ինչպես նաեւ Բելառուսի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Պյատրաս Ավստրավիչուսին (Լիտվա), հանդիպումներ ունեցան Բելառուսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների հետ, ինչպես նաեւ վերլուծական կենտրոնների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների հետ: 

Տարեսկզբին Բելառուսը եւ ԵՄ-ն հսկայական առաջխաղացում ունեցան երկկողմ հարաբերություններում. նրանք ստորագրեցին վիզայի ռեժիմի ազատականացման մասին երկար սպասված եւ մեծ ջանքեր խլած համաձայնագիրը, որոնց շուրջ կողմերը բանակցություններ էին վարել ավելի քան 5 տարի: Այժմ, սակայն, պարզ չէ, թե որն է լինելու բելառուսա-եվրոպական կապերի ամրապնդման հաջորդ քայլը: 

Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրա Ավստրավիչուսը ասել է, որ Բելառուսը Արեւելյան գործընկերության բոլոր երկրների մեջ ունի ամենաքիչ զարգացած հարաբերությունները ԵՄ-ի հետ: «Մենք եկել ենք Բելառուս ՝ ավելի շատ տեղեկություններ եւ ապացույցներ ստանալու համար, որ մեր համագործակցությունը կարող է ավելի լավ պտուղներ տալ», - ասել է Ավստրավիչուսը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել