Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին
09:25 - 04 մարտի, 2020

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր:

Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել վերջին երեք տասնամյակներում եւ գտնվում են քարուքանդ վիճակում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի ընթացքում, անգնահատելի նվեր կլինի Արծվանիստի բնակչության համար»,-ներկայացրել է Արմեն Զոհրաբյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել