Եվրամիությունը կոչ Է արել Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ |armenpress.am|
17:09 - 05 մարտի, 2020

Եվրամիությունը կոչ Է արել Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ուշադիր հետեւում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության շուրջ իրադրության զարգացմանը եւ կոչ Է անում Թեհրանին՝ ավելի սերտորեն փոխգործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ նրան տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ մեկնաբանելով Իրանում ուրանի աճող պաշարների եւ գործակալության հետ նրա համագործակցել չցանկանալու վերաբերյալ տեղեկատվությունը:

«Մենք դա ի գիտություն ենք ընդունել: Մենք անհանգստացած ենք բազմակողմ համաձայնագրի կատարումից հեռանալու միտումից: ՄԱԳԱՏԷ-ն հանգուցային գործընկեր Է: Մենք կոչ ենք անում Իրանին՝ սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, պարզաբանումներ տրամադրել այն օբյեկտներ մուտքի պայմանների վերաբերյալ, որոնք այդ կազմակերպությունը մտադիր Է այցելել ու վերահսկել»,-ասել Է Ստանոն Բրյուսելում կայացած բրիֆինգում:

Ավելի վաղ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող Է հանգեցնել հերթական ճգնաժամի: «Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել Է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս Է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները: «Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել Է գործակալության ղեկավարը:

Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել Է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում Է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում Է այն սահմանաքանակը, որը որոշված Է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում Է 300 կիլոգրամ:

Մինչդեռ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են ճնշում գործադրել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության վրա, բայց Իսլամական Հանրապետությունը մտադիր Է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը:

Աբադին հավելել Է, որ Իրանը պարտավոր չԷ կատարել գործակալության այն պահանջները, որոնք պայմանավորված են այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի, լրտեսական տվյալներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել