Ուշի-ուշով հետևում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Դավթյան |tert.am|
18:55 - 05 մարտի, 2020

Ուշի-ուշով հետևում ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Դավթյան |tert.am|

tert.am: ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք սահմանին իրավիճակը ամբողջովին վերահսկելի է, քանի որ վերջերս ակտիվություն էր նկատվում:

«Իրավիճակը վերահսկելի է, խնդրահարույց հարցեր չկան: Որոշակի ակտիվացում նկատվել էր, բայց սովորական ռեժիմից շատ լարվածություն չկա, սահմանին իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նա:

Արտակ Դավթյանը դրական գնահատեց Արցախի Հանրապետությունում ԱՀ ՊԲ հրամանատարի փոփոխությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը ևս դրական տեղաշարժեր բանակում իրականացրել էր:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հարցին՝ արդյոք դրանք կարո՞ղ են ազդել Արցախի վրա, ԳՇ պետն ասաց. «Շատ կարևոր խնդիր է մեզ համար, ուշի- ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին, բացի հետևելուց՝ նաև ակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ՌԴ մեր գործընկերների հետ: Ըստ անհրաժեշտության՝ մյուս պետությունների հետ ևս համագործակցում ենք, որպեսզի տեղեկատվությունը ստանանք առաջին ձեռքից և ամբողջ ծավալով, քանի որ կարծում ենք՝ դա ուղիղ կապ կարող է ունենալ հետագայում մեր տարածաշրջանի զարգացումների հետ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել