Օրենսդիրն ընդունեց բոլոր ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանող նախագիծը |aysor.am|
17:22 - 06 մարտի, 2020

Օրենսդիրն ընդունեց բոլոր ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանող նախագիծը |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով բոլոր հասարակական կազմակերպություններն՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե՝ ոչ, պետք է ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Գործող օրենքով ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ:

Նախատեսվում է, որ այսուհետ ՀԿ-ներն իրենց հաշվետվությունները հրապարակեն օնլայն եղանակով՝ taxservice.am կայքի համապատասխան հարթակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել