Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր
17:56 - 06 մարտի, 2020

Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր

ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 5-ին այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել  են նաև իրականացվող շինարարական աշխատանքները:  Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել