Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ |tert.am|
10:15 - 07 մարտի, 2020

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ |tert.am|

tert.am: Մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:

Ռուսաստանի առաջնորդը տեղեկացրել է Սիրիայի նախագահին երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իդլիբի հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Պուտինը նշել է, որ այդ պայմանավորվածությունների կատարումը թույլ կտա կայունացնել իրավիճակը շրջանում:

Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև անցկացված բանակցությունների արդյունքը և երախտագիտություն է հայտնել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել