Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը․ Նարինե Թուխիկյան |hetq.am|
09:17 - 31 մայիսի, 2019

Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը․ Նարինե Թուխիկյան |hetq.am|

hetq.am։ Պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն, որ մանդատից հրաժարվել է աշխատանքը գործադիրում շարունակելու համար։

«Ես կխնդրեմ մի քանի օր համբերել: Մեկ շաբաթ ժամանակ ունեմ, արդեն վեց օր, դիմումս հետ վերցնելու համար։ Մի քանի օրից պարզ կլինի՝ կհավաքեմ իմ մտքերն, ու ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին, որ կան տեղեկություններ, թե Թուխիկյանն է ղեկավարելու միավորվող կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության մշակույթի բնագավառը, վերջինս արձագանքեց.

«Կան նման խոսակցություններ, ծիծաղելի կլինի, եթե ասեմ նման բան չկա, բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու, օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը»,- ասաց նա` կոչ անելով մի քանի օր սպասել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել