Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եվրոպական տնտեսության համար շոկ է դարձել. ԵՀ ղեկավար |news.am|
18:03 - 13 մարտի, 2020

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եվրոպական տնտեսության համար շոկ է դարձել. ԵՀ ղեկավար |news.am|

news.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եվրոպական տնտեսության համար մեծագույն շոկ է դարձել, բայց նշել է, որ այս հանգամանքները երկարաժամկետ հետեւանքներ չպետք է ունենան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ԵՄ տնտեսության համար կորոնավիրուսը խոշորագույն շոկ է դարձել, բայց նրան չպետք է պերմանենտ վնաս պատճառի»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նրա կարծիքով՝ «ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումն անհնար է կանգնեցնել, հնարավոր է միայն դրա տարածումը դանդաղեցնել, ինչի համար կպահանջվի Եվրամիության տնտեսական կյանքի դանդաղեցում»:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները առավելագույնս կմեղմեն:

«Եվրամիությունը առավելագույնս կմեղմի կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները: Մենք պատրաստ ենք ավելին անել այն բանին զուգահեռ, թե իրավիճակն ինչպես կզարգանա»,- հայտարարել է նա:

ԵՀ-ն նաեւ Եվրամիության երկրների իշխանություններին թույլ կտա ուղիղ աջակցություն ցուցաբերել բանկերին, եթե նրանց մոտ կորոնավիրուսի պատճառով լիկվիդայնության հետ կապված խնդիրներ առաջանան: Այս մասին ուրբաթ Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեսթագերը:

Եվրամիության մի շարք պետություններ արդեն դիմել են նման թույլտվության համար, նշել է նա:

Եվրահանձնաժողովը նաեւ մտադիր է 8 մլրդ եվրո ներգրավել կորոնավիրուսի հետեւանքով տուժած փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եւ արտոնյալ պայմաններով վարկավորման համար: Այս մասին ուրբաթ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմաբրովսկիսը:

«Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրո է հատկացրել որպես երաշխիք 8 մլրդ եվրոյի ներգրավման համար՝ աջակցելու կորոնավիրուսի հետեւանքով տուժած փոքր եւ միջին բիզնեսին»,- հայտնել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել