Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը
15:44 - 14 մարտի, 2020

Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

 ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:

Ինչպես տեղեկացրին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել