Մասնագետներն ուսումնասիրել են Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման դեպքը |shantnews.am|
14:07 - 16 մարտի, 2020

Մասնագետներն ուսումնասիրել են Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման դեպքը |shantnews.am|

shantnews.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

Վերջիններս թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են առկա իրավիճակին և նախնական եզրակացություններ կատարել փլուզման պատճառների վերաբերյալ: Առաջարկվել է ձեռք բերել համապատասխան տեխնիկական եզրակացություն և վերանայել աստիճանավանդակի կիրառական անհրաժեշտությունը, հնարավորության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ու տվյալ աստիճանավանդակն ամբողջությամբ ապամոնտաժել:

Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, և պայմանավորվածության համաձայն՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկություն աստիճանավանդակի չփլուզված հատվածի ապամոնտաժման վերաբերյալ: Արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիների և կառույցի անվտանգության ապահովման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել