ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնելու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար հատկացվող ֆինանսական օգնության ծավալները:
Մերկելն այս մասին հայտարարել է իր, Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:
Նշվում է, որ քաղաքացիականներին տրվող հումանիտար օգնության ծավալները մեծացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու մասին հայտարարել է նաև Ֆրանսայի նախագահի գրասենյակը:
Գերմանիայի կանցլերը էրդողանի հետ Իդլիբի թեմայով բանակցություններն արդյունավետ է գնահատել՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովի ժամանակ իրենք շեշտել են, որ հավատարիմ են 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված Միգրացիոն համաձայնությանը:
Մերկելը, խոսելով ԵՄ-ին ուղղված Թուրքիայի 2 հիմնական պահանջներից, որոնք վերաբերում են ավելի շատ օգնություն տրամադրելու և ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առկա մաքսային միության պայմանագիրը թարմացմանը, նշել է, որ 2-րդ խնդիրը նույնպես չպետք է անտեսվի ԵՄ-ի կողմից:
comment.count (0)