ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակում է մտցնում «ոչ կենսական» ուղևորությունների համար
13:54 - 20 մարտի, 2020

ԵՄ-ն ժամանակավոր սահմանափակում է մտցնում «ոչ կենսական» ուղևորությունների համար

ԵՄ Հայաստանյանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։

Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունքը համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։
Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիների վրա, որոնք վերադառնում են իրենց բնակության վայր։

Սահմանափակումը չի անդրադառնա`

- ԵՄ քաղաքացիություն, Շենգենյան գոտու և Ասոցացված երկրների քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա,

- ԵՄ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր ունեն երկարատև կացության կարգավիճակ, սահամանված Երկարատև կացության դիրեկտիվի դրույթներով, կացության իրավունք ԵՄ այլ դիրեկտիվների կամ ազգային օրենսդրության համաձայն, կամ ԵՄ անդամ պետության երկարաժամկետ մուտքի արտոնագիր։

Սահմանափակումը չի անդրառադնա նաև հետևյալ անձանց կենսական նշանակության ուղևորներությունների վրա՝

-առողջապահության ոլորտի մասնագետներ, բժշկական հետազոտություններ իրականացնող անձինք, տարեցների խնամքով զբաղվող բուժանձնակազմ,

- սահմանապահ աշխատակիցներ,

- ապրանքների փոխադրումներով զբաղվող անձնակազմ,

- դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում,
- տարանցիկ ճամփորդներ,

-անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան հրամայական կարևորություն ունեցող հարցերով,

- միջազգային պաշտպանության կարիք ունցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք

«Եվրոպական միություն +1» տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող անձինք պետք է անցնեն համակարգված և ուժեղացված բուժզննում։

Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը կներդրվի 30-օրյա ժամկետով։ ժամկետի հետագա երկարաձգումը պետք է գնհատվի ելնելով հետագա զարգացումներից։ Ավելին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել