Ձեռնպա՛հ մնացեք ՊՆ-ի կամ նախարարության անունից ներկայացվող դրամահավաքությանը մասնակցելուց
11:09 - 22 մարտի, 2020

Ձեռնպա՛հ մնացեք ՊՆ-ի կամ նախարարության անունից ներկայացվող դրամահավաքությանը մասնակցելուց

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կոչ է անում ձեռնպահ մնալ ՊՆ-ի անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: Հայտարարությունը՝ ստորև.

«Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմաբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց:

Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ:

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել