Թուրքիան առարկել է պողպատի ներմուծման սահմանափակմանը միտված Եվրամիության որոշումը |ermenihaber.am|
09:58 - 23 մարտի, 2020

Թուրքիան առարկել է պողպատի ներմուծման սահմանափակմանը միտված Եվրամիության որոշումը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան Առևտրային համաշխարհային կազմակերպության շրջանակնեևում սկսել է Եվրամիության որոշումը առարկելու գործընթաց, որը վերաբերում է պողպատի ներմուծման սահմանափակմանը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներմուծվող պողպատի համար մաքսային տուրքեր սահմանեց, Եվրամիությունը մտահոգվելով, որ իր շուկայում պողպատի ավելցուկ կգոյանա, 2018 թվականի հուլիս ամսին պողպատի 26 տեսակների նկատմամբ քանակական սահմանափակման մասին որոշում ընդունեց։

Եվրոպական միության կայացրած որոշման համաձայն՝ սահմանափակումը ուժի մեջ է լինելու մինչ 2021 թվականի հուլիս ամիսը, իսկ դրանից հետո կիրառվելու է 25% մաքսային տուրք։

Թուրքիան Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի հետ միասին հանդիսանում է Եվրամիություն պողպատ արտահանող գլխավոր երկրներից մեկը։

Եվրամիության վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան 2019 թվականին լուրջ տնտեսական վնասներ է կրել կապված պողպատի արտահանման հետ։

Այսպիսով Թուրքիան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Եվրամիության որոշման նկատմամբ իր առարկությունը հայտնելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել