ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը |armenpress.am|
12:36 - 24 մարտի, 2020

ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման  լիազորություն:

Նախագիծը ԱԺ մարտի 24-ի նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

«Նախագծի նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պրատադիր է  քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը»,-ասաց Ղուլարյանը:

 Նա նշեց` նախորդ տարիներին նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են նախարարի, ապա կոմիտեի նախագահի հրամաններով: Եվ հիմա անհրաժեշտություն է  առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասություններն ու այն ամրագրել Քաղաքաշինության մասին օրենքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել