Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա |armenpress.am|
12:01 - 25 մարտի, 2020

Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման  լիազորություն:

ԱԺ մարտի 25-ի նիստում նախագիծը ստացավ 110 «կողմ» ձայն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող ԱրմենՂուլարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ դրա նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պարտադիր է  քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել