Այս իրադարձությունը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակը՝ Արցախում ընթացող ընտրությունների մասին
14:33 - 31 մարտի, 2020

Այս իրադարձությունը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակը՝ Արցախում ընթացող ընտրությունների մասին

Հայաստանում եվրոպական միության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել այսօր ընթացող Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք  անցկացվում են։  Այս իրադարձությունը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա։

ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝  ուղղված  ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

ԵՄ-ն պարտաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,– նշված է հայատարարությունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել