Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են |news.am|
18:02 - 02 ապրիլի, 2020

Բուրաստանի համայնքապետն ընտանիքի անդամների հետ միասին կորոնավիրուսով է վարակվել. նրանք մեկուսացված են |news.am|

news.am: Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոավիրուսով վարակը։ Այս մասին հայտնեց համայնքապետ Թարվերդյանը։

«Թեստավորվել ենք, ունեցել ենք դրական պատասխան։ Ես հիմա մեկուսացված եմ Արտաշատի թերապեւտիկ բաժանմունքում։ Արդեն երկրորդ օրն է, որ մեկուսացված ենք։ Մենք ընտանիքով ունեինք ախտանշաններ»,- ասաց նա։

Համայնքապետը պատմեց, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին վարակված է եղել չի իմացել, եկել էր մեզ մոտ։ Բարեկամուհին շփվել է վարակակրի հետ։ Այդ հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկն իր ընկերուհին է, նրա հետ է շփվել ու մեզ էլ փոխանցել։ Հաստատվել է նաեւ հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»։

Թարվերդյանն ասաց, որ համայնքում էլի բնակիչներ կան, որոնք վարակվել են. նրանք նույնպես մեկուսացված են։

«Ես 60-ն անց եմ, հիմա ինձ լավ եմ զգում, մի պահ կարող է ջերմությունս բարձրանալ, հետո իջնում է։ Ընդհանուր առմամբ թեթեւ եմ տանում։ Կնոջս հետ կապված խնդիր կա, շաքարային դիաբետ ունի. ջերմություն ունի։ Նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն։ Ընտանիքում 3 հոգի ենք. ես, կինս եւ դուստրս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել